Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

Ռիսկերը մեծ են լինում աշխարհաքաղաքական կոտրվածքներին մոտ գտնվող ու իրենց շահը չիմացող թույլերի համար

Ռիսկերը մեծ են լինում աշխարհաքաղաքական կոտրվածքներին մոտ գտնվող ու իրենց շահը չիմացող թույլերի համար
11.05.2025 | 10:43

Եթե մենք չկարողանանք հասկանալ, որ մեծամասամբ ապրելը ավելի լավ է, քան մեծամասամբ մեռնելը, ապա պատմական ասպարեզից լրիվ ենք վերանալու։

Խնդիրը այդքան էլ բարդ չէ, պարզապես պետք է պարզել, թե ում հետ ենք մեծամասամբ ապրել և ում հետ ենք մեծամասամբ ոչնչացել։

Որպես գաղտնիք նաև ասեմ, որ պատմությունը հաստատ չի սիրում սեփական կարծիք չունեցող պառակտված տկարամիտներին, մանավանդ նրանց, որոնք սեփական ապրել-չապրելու մեջ մեծ տարբերություն չեն տեսնում և գոյաբանական հարցերում նույնիսկ գերադասում են շարժվել ուրիշների կասկածելի խորհուրդներով։

Ավելին, նման տկարամիտները պատմության կրիտիկական պահերին էլ գերադասում են չապրելը և եթե ապրում էլ են, ապա միայն ուրիշների ջանքերով ու պատահական հանգամանքների բերումով։

Նաև պետք է փորձենք հասկանալ, որ ուրիշների խորհրդի հետևում միշտ թաքնված է իրենց շահը։

Ներկայի նման անկոմպրոմիս ուժային գոյապայքարի պայմաններում, երբ նույնիսկ հզորներն են բախվում կրիտիկական պրոբլեմների հետ, ճակատագրի հետ տխմար կատակներ չի կարելի անել, քանի որ դա չափից դուրս ռիսկային է։

Այդ ռիսկերն էլ հատկապես մեծ են լինում աշխարհաքաղաքական կոտրվածքներին մոտ գտնվող ու իրենց շահը չիմացող թույլերի համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ